երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԳ նախարարը ծանոթացել է Լիտվայի ՆԳՆ Հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին

ՆԳ նախարարը ծանոթացել է Լիտվայի ՆԳՆ Հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվա կատարած այցի շրջնականերում հունիսի 13-ին ծանոթացել է Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին, տեխնիկական հագեցվածությանն ու հատուկ տրանսպորտային միջոցներին։

Լիտվայի Հանրապետության Ներքին ծառայության ստորաբաժանումները 2007 թվականին վերակազմավորվել են Ներքին գործերի նախարարությանը կից Հասարակական անվտանգության ծառայության, որի հիմնական գործառույթներն են հասարակական կարգի պահպանությունը, ձերբակալվածների և դատապարտյալների ուղեկցումը, ռազմավարական պետական օբյեկտների պահպանությունը:

  • Կիսվել: