Կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ու Իսրայելի միջև կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել։ Թրամփը խնդրել է չխախտել այն։
«Հրադադարն ուժի մեջ է մտել։ Խնդրում եմ, մի խախտեք այն»,- Truth Social սոցկայքում գրել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել, որը 24-ժամյա ժամկետը լրանալուն պես պետք է դառնա «12-օրյա պատերազմի ավարտը»։