երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նոր անդամ ունի. Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նոր անդամ ունի. Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվեց կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 24-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, քանի որ նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

  • Կիսվել: