երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Վստահ եմ՝ ՔՊ-ի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ. նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ. Սամվել Կարապետյան

Վստահ եմ՝ ՔՊ-ի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ. նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ. Սամվել Կարապետյան

Գործարար, բարերար, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, այժմ հրապարակվել է դրա հինգերորդ մասը.

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի: Ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ՝ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսսա Խամոյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանը և այլք, փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ:

Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը: ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները:

Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած՝ զզվելի, տհաճ է: Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել՝ ես Հայ եմ, բառերը:

Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու:

Պայքարելու ենք։

Շարունակելի…»։

  • Կիսվել: