ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ներկայացվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները

Ներկայացվել են տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Ապակենտրոնացումը Հայաստանում. նոր օրակարգ՝ Հայաստանում իրականացված տարածքային և վարչական բարեփոխումներից հետո» խորագրով միջազգային համաժողովին:

Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործընկերներին և միջազգային փորձագետներին՝ միջազգային լավագույն փորձն ու գիտելիքը փոխանցելու համար, ինչպես նաև ընդգծել է նմանատիպ համաժողովներ անցկացնելու կարևորությունը:

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման տեսանկյունից կարևորվել են հակակոռուպցիոն, բաց կառավարման, ինչպես նաև թափանցիկության բաղադրիչները և դրանց տեղայնացումը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունում:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Արդարադատության նախարարությունը շուտով կմեկնարկի 2023–2026 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված քննարկումների շարքը:

Հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթղթում առանձնապես շեշտադրվելու են տեղական ինքնակառավարման համակարգում թափանցիկությանը, հաշվետվողականությանը և լավ կառավարմանն ուղղված միջոցառումները:

Հանդիպումը տեղի է ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հզորացում» ծրագրի շրջանակներում։

  • Կիսվել: