հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Նազելի Բաղդասարյանի եղբորը՝ Արման Բաղդասարյանին բերման են ենթարկել

Նազելի Բաղդասարյանի եղբորը՝ Արման Բաղդասարյանին բերման են ենթարկել

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը` Արման Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:
 
Ըստ իրավապահների` նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։ «Կազմվել են համապատասխան արձանագրություններ, Բաղդասարյանը արդեն ազատ է արձակվել»,– նշեցին ոստիկանությունից։
 
Նշենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։

  • Կիսվել: