շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Ակտիվիստ Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
 
Այսօր փաստաբանը ստացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշումը։ Դատավորն ուժի մեջ է թողել դատավոր Սուսաննա Գզոգյանի` Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու որոշումը։
 
«Իհարկե, որևէ այլ որոշում Ռ.Մխիթարյանից սպասելը կլիներ ծայրահեղ միամտություն: Դատավորները խիստ տպավորված են և անհանգստացած Ն.Մալյանի հայտարարությամբ, որ ինչ արել է, լավ է արել, էլի է անելու»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աթանեսյանը։
 

  • Կիսվել: