չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերից 65 տոկոսը բացահայտվել է

Նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերից 65 տոկոսը բացահայտվել է

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։

«2023 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցված 35 հազար 52 հանցագործության դեպքերից 65 տոկոսը բացահայտվել է և հայտնի է հանցակազմ կատարած անձանց ինքնությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1415 միավոր զենք, որից 305-ը՝ ինքնաձիգ, 580-ը՝ ատրճանակ, 11-ը՝ գնդացիր, 489-ը՝ հրացան, 21-ը՝ նռնականետ, 4-ը՝ ականանետ և 5-ը՝դիպուկահար հրացան։

  • Կիսվել: