Նախատեսում եմ ինքնատիպ կամուրջ դառնալ հանրության եւ իշխանության միջև․ ՄԻՊ թեկնածու
Նախատեսում եմ ինքնատիպ կամուրջ դառնալ հանրության եւ իշխանության միջեւ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում, Հայաստանի օմբուդսմենի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Անահիտ Մանասյանը։
Նրա առաջնահերթ խնդիրը հանրային հանդուրժողության մթնոլորտի ձեւավորումն է։ «Եվ ես ցանկանում եմ նպաստել դրան։ Չէ՞ որ առանց համապատասխան մթնոլորտի առկայության անհնար է ապահովել պատշաճ գործիքանու ձեւավորում, որը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանությանը»,- նշել է Մանասյանը։
Թեկնածուի կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործիքը խնդիրները պարզելն ու դրանց լուծման համար ջանքերը համախմբելն է։ Սակայն դրանով ամեն ինչ չի սահմանափակվում։ Պակաս կարեւոր չէ, ըստ Անահիտ Մանասյանի, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի վերանայումը կրթության միջոցով։