կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նախագահը ստորագրել է Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրերը

Նախագահը ստորագրել է Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Այդպիսով՝ Վճռաբեկ դատարնի վարչական պալատի դատավորներ են նշանակվել Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանն ու  Քրիստինե Մկոյանը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը։

Արտակ Կրկյաշարյանը, Սերգեյ Չիչոյանն ու Կարեն Բիշարյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ:

  • Կիսվել: