երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Մոսկալկովան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին համաժողովի է հրավիրել

Մոսկալկովան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին համաժողովի է հրավիրել

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հրավիրել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին, որը կայանալու է հոկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
 
Ըստ հաղորդագրության` Մոսկալկովան ու Մանասյանը զրուցել են տեսազանգի միջոցով։
Նրանք երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։
Զրույցի ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը Անահիտ Մանասյանին շնորհավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։
 

  • Կիսվել: