երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ-ներ և առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ-ներ և առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
 
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, որոնց ժամանակ, ի թիվս այլնի՝ ներկայացվել են քրեական վարույթին և ընտրված խափանման միջոցի տեսակին առնչվող հարցեր:
 
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
 
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների իրավասու ներկայացուցիչների հետ՝ բարձրաձայնված որոշ հարցերին տեղում լուծում տալու նպատակով։
 
Ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում Պաշտպանի ուշադրության ներքո:

  • Կիսվել: