ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել է, որ բերման ենթարկվածների թվում են նաև քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։ Պետրոսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բաժին:

 

  • Կիսվել: