կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել  քննչական բաժին՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել քննչական բաժին՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարտի 23-ին արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների և մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում:

Այցն իրականացվում է Մարդու իրավունքնեի պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա: Տեղի կունենան առանձնազրույցներ նշված դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալ պահին քննչական մարմնում գտնվող ազատությունից զրկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը ձերբակալել է Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Հայկ Գրիգորյանին և Ռոբերտ Ծովյանին ծառերը հատումից պաշտպանելու համար:

  • Կիսվել: