չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միջազգային կառույցները պիտի ոչ թե ձևական կոչեր անեն, այլ կոնկրետ քայլեր. Թաթոյան

Միջազգային կառույցները պիտի ոչ թե ձևական կոչեր անեն, այլ կոնկրետ քայլեր. Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ճեպազրույցում անդրադարձավ այսօր լրագրողների վիրավորվելու դեպքին և ասաց, որ լրագրողների անվտանգությունը պարտադիր պետք է ապահովվի:

 Նա նշեց. ՛՛Դա պետք է արվի ոչ թե կոչով, այլ լրագրողները հավասարեցված է քաաղքացիական անձանց մուտքի կարգավիճակին, կոնֆլիկտային վայր նրա մուտքն արդեն իսկ հիմք է, որ նրա անվտանգությունն ապահովվի:

Ադրբեջանում չի թույլ տրվում, որ միջազգային լրագրողները աշխատեն: Այ սա է հենց խախտումը, իսկ եթե Արցախը թույլատրում է իրականացնել լուսաբանումներ, ակնհայ՞տ չէ, որ եմքն ենք շահագրգռված, որ միջազգայնորեն լուսաբանվի կոնֆլիկտը:

Լրագրողները եղել են հատուկ տարբերանշանով, եղել են քաղաքացիական մեքենաներով, Մարտունի քաղաքում, օրինակ, քաղաքապետարանի վրա էր արկի հարձակումը եղել, և լրագրողներն այդտեղ էին,ցանկացած կարգավիճակում՝ լրագրողը հատուկ պաշտպանության տակ է:

ԵԱՀԿ ներկայացուցիչն ինձ ժամանակին նամակ էր ուղղելմ որտեղ ուղիղ գրված է, որ լրագրողի աշխատանքը ԼՂ-ում լեգիտիմ բնույ է կրում, դա նպատակ ունի պաշտպանել լրագրողի իրավունքները:

Այս հիմնավորումներով հանդերձ՝ անիմաստ է խոսել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասին՝ լրագրողների հետ կապված՛՛: 

Նշենք, որ խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը հայտարարել է, թե լրագրողներն Արցախ մեկնելուց առաջ նախ պիտի իրենցից թույլտվություն ստանային:

Թաթոյանը հավելեց. ՛՛Վարսենիսում և շրջակա գյուղերում ես փաստահավաք աշխատանքներ էի երեկ նախատեսել, բայց այցի կեսից՝ ժամը 18-ի սահմաններում, ադրբեջանական կողմից ԱԹՍ-ների հայտնվելու պատճառով ստիպված եղանք դադարեցնել, մեզ հետ կային նաև քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ:

Այս ընթացքումա յդ միջադեպը ևս մեկ ապացույցն է նրա, որ թիրախավորվում են քաղաքացիական բնակավայրերը, մենք ուզում էին փաստագրել քաաղքացիական անձանց թիրախավորումը, շրջակայքում ռազմական օբյեկտներ ու տեխնիկա չկա...

Ամեն դեպքում՝ Վարդենիսում, Սոթքում և այլ գյուղերում մեր աշխատանքն իրականացրեցինք:

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ գյուղերը եղել են զինված հարձակման ներքո, 28-9-ին ակտիվ հարփձակման ներքո են եղել, 29-ին՝ նաև գիշերը ինտենսիվ հարձակման ներքո են եղել՞

Սոթքի դպրոցն է եղել հրետակոծության ներքո, կողքի տունն է վնասվել, բարեբախտաբար, երեխպաներ դպրոցում չեն եղելմ այլ գյուղերում չպայթած արկեր ենք հայտնաբերել՝ 50-6  մ հեռավորության վրա բնակիչների տներից:

Հյուսիսային Սիրիայից Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխմանը մենք միանգամից արձագանքեցինք, մենք արձանագրեցինք, որ առկա է ՄԱԿ-ի ՄԻ խորհրդի բանաձևի խախտում, բանաձևը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքի խոչընդոտմանը, այդ բանաձևով նման վարքագիծը համարվում է ուղիղ սպառնալիք անվտանգությանը, խախաությանը և մարդու իրավունքներին:

Մենք պարզեցինք, որ ՄԱԿ-ում հատուկ աշխատանքային խումբ գոյություն ունի, որին ուղարկելու ենք այս բոլոր տվյալները:

Սա կբերի հումանիտար աղետի, հետևաբար՝ միջազգային կառույցները պիտի ոչ թե ձևական կոչեր անեն, այլ կոնկրետ քայլեր, որպեսզի կանխվի այս ծայրահեղ վտանգավոր երևույթը: Ես ցավում եմ, որ ՄԻ ոլորտի կազմակերպությունները միջազգային այս խնդրին չեն անդրադարձել՛՛:

  • Կիսվել: