հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄԻԵԴ-ում տեղի է ունեցել Բարձր դատարանների ցանցի վեցերորդ ֆորումը

ՄԻԵԴ-ում տեղի է ունեցել Բարձր դատարանների ցանցի վեցերորդ ֆորումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրավերով Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Նաիրա Հովհաննիսյանը՝ որպես Սահմանադրական դատարանի կողմից Բարձր դատարանների ցանցի համակարգող, Ստրասբուրգում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մասնակցել է Բարձր դատարանների ցանցի վեցերորդ ֆորումին: Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:

Բարձր դատարանների ցանցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ստեղծվել է 2015 թվականին` ազգային բարձր դատարանների առաջադեմ փորձի, կոնվենցիոն նախադեպային իրավունքի և հարակից հարցերի վերաբերյալ գիտելիքների փոխանակման միջոցով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի իմպլեմենտացիային նպաստելու նպատակով:

Բարձր դատարանների ցանցի վեցերորդ ֆորումը ներառել է նախադեպային իրավունքի վերաբերյալ երկու նիստ՝ «Դատական իշխանության անկախությունը» թեմայով, ինչպես նաև աշխատանքային խմբերի քննարկում՝ «Գիտելիքների կառավարում, իրավական հետազոտություն և իրավախորհրդատուի դերը» թեմայով:

 

  • Կիսվել: