շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք․ առարկայով հարվածելու վարկածը հերքվում է․ Փաստաբան

Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք․ առարկայով հարվածելու վարկածը հերքվում է․ Փաստաբան

«Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով», - գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում միջադեպ էր եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, դաշնակցական Մհեր Սահակյանը շարունակում է ձերբակալված մնալ, նա տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության։

  • Կիսվել: