շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու կամրջին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մեքենային, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը: «ԲՄՎ»-ն վարած 15-ամյա պատանին և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 14-ամյա Հայկ Հովհաննիսյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

 
 

  • Կիսվել: