կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մեքենան վարել էր առանց վարորդական իրավունքի վկայականի և չարձանագրելու համար՝ 10000 դրամ էր դրել պարեկային ծառայության մեքենայի մեջ

Մեքենան վարել էր առանց վարորդական իրավունքի վկայականի և չարձանագրելու համար՝ 10000 դրամ էր դրել պարեկային ծառայության մեքենայի մեջ

Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են Եղվարդ քաղաքի 18-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21115» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ նա տրանսպորտային միջոցը վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումը չարձանագրելու համար 44-ամյա ուղևորը 10000 դրամ էր դրել պարեկային ծառայության մեքենայի նստելատեղին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Եղվարդի բնակիչ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

  • Կիսվել: