հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեկնարկել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում»  նախագիծը

Մեկնարկել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը

Արմավիրի մարզից դպրոցական, եզդիական համայնքի ներկայացուցիչ Քրիստինա Հասոյանի առաջին այցը ՄԻՊ հաստատություն՝ լի փորձով, հանդիպումներով ու նոր բացահայտումներով:

Այսպես է մեկնարկում «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը, որը լինելու է շարունակական։

Եթե երիտասարդ ես` աշակերտ կամ ուսանող, հետաքրքրված ես մարդու իրավունքներով, ուղարկիր մոտիվացիոն նամակ և պատմիր քո մասին՝ նշելով թե ինչո՞ւ հենց դու պետք է լինես նախագծի հաջորդ մասնակիցը։ Նամակների ուսումնասիրությունից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Քո պատմությունն ուղարկիր՝ [email protected] հասցեին և տարածիր այս տեղեկատվությունը` հնարավորինս շատ երիտասարդների համար այն հասանելի դարձնելու նպատակով:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: