կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործության դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ

Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործության դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 7-ական, թմրանյութի իրացման՝ 6, հոգեկան ներգործության՝ 2, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնավնասման, դատավորի, դատախազի, քննիչի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու, փաստաթղթեր կեղծելու, սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության փորձի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: