կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք, գրանցվել է 11 ՃՏՊ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք, գրանցվել է 11 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 4-ական, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման, ազատությունից ապօրինի զրկելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, թմրամիջոցի մաքսանենգության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և փաստաթղթեր կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: