ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները

Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները

Արմավիրի մարզի 52-ամյա բնակչուհին, ներգրավելով իր 29-ամյա որդուն, 2019-2020թթ. ընթացքում իրենց ծանոթներից և բարեկամներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

ՔԿ-ից հայտնում են, որ մայր ու որդի, չարաշահելով իրենց առանձին ծանոթների, բարեկամների, գործընկերների վստահությունը, տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով նրանցից ստացել են անձնագրային, բանկային քարտի տվյալները և առանց նրանց գիտության և համաձայնության օգտագործելով դրանք՝ մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում նրանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել են վարկեր՝ 40 հազարից մինչև 500․000 ՀՀ դրամի չափերով, որից հետո, բանկոմատներում կանխիկացնելով գումարները, խաբեությամբ յուրացրել են դրանք:

Քննության տվյալներով՝ վերջիններիս գործողություններից տուժել է ընդհանուր առմամբ 9 քաղաքացի, որոնց պատճառված ընդհանուր վնասը կազմել է 3․000.090 հազար ՀՀ դրամ:

Նշված անձանց մեղադրանքներ են ներկայացվել, վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

  • Կիսվել: