կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարդը որևէ գործողություն կատարեց՝ թվայնացված համակարգը պետք է ազդակը տա, որ այս մարդն այս պահին ՀՀ-ում է. Փաշինյան

Մարդը որևէ գործողություն կատարեց՝ թվայնացված համակարգը պետք է ազդակը տա, որ այս մարդն այս պահին ՀՀ-ում է. Փաշինյան

ՆԳՆ Միգրացիան եւ քաղաացիության ծառայության 2023-ի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ քննարկվել է նաև Բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման հարցը՝ ինչպես տրամաբանության և գաղափարական տեսանկյունից, այնպես էլ կառուցվածքի և ծրագրային ապահովման:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր թվայնացման պրոցեսները պետք է այնպես կոնսոլիդացնենք և կառավարենք, որ երբ մարդը գործունեություն կատարեց՝ Բնակչության պետական ռեգիստրում դառնա բազային տվյալ, որ այս մարդն այս պահին Հայաստանում է:

Այդ ծրագիրը պիտի ճանաչի, որ մենք այս մարդուն անձնագիր ենք տվել, բայց ինքն այլևս չի երևում, մեր ռադարների վրա ինքը չի եղել։ Այսինքն` մարդը մուտք գործեց՝ թվայնացված համակարգը պիտի այդ ազդակը տա, որ սա այլևս անձնագրի տվյալ չէ, սա արդեն մարդու տվյալ է:

Երբ թվային որևէ պլատֆորմում իր հետ կապված գործողություն եղավ, այդ ազդակը պետք է գա, որովհետև այս գործողության բերումով որոշ ժամանակ հետո անձնագրերի շտեմարանը կդառնա բնակչության շտեմարան»։

  • Կիսվել: