Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իրոք զարգացման ճանապարհ է անցել. Քրիստիննե Գրիգորյան
Կարծում եմ, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իրոք զարգացման ճանապարհ է անցել: Այս մասին Ազգային ժողովում այսօր ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Վստահությունը պաշտպանի հաստատության համար այն երաշխիքն է, այն ուժն է, որով նրա խոսքը, նրա կոչը, իր լիազորությունների շրջանակում, ունի ազդեցություն ադմինիստրացիայի վրա, պետական կառավարման պաշտոնատար անձանց վրա՝ որոշումների վրա ազդելու և խախտումները կանխարգելելու մասով»,- ասաց նա:
Պաշտպանը չհամաձայնվեց այն պնդմանը, որ կա լիազորությունների ոչ լիարժեքություն: «Ես ավելի հակված եմ համարելու, որ մենք ունենք լիազորությունների ոչ ամբողջ պոտենցիալով օգտագործում, և խոսքը չի կարող ոչ մի կերպ վերաբերել պարոն Թաթոյանի կողմից ինչ-որ թերացումներին, քանի որ Պաշտպանի հաստատության առաջարկությունները երկկողմանի առաջարկության մասին են, և դրա համար էի շեշտում Ազգային ժողովի հետ ավելի ինտենսիվ համագործակցության անհրաժեշտության մասին»,- ասաց նա: