երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց

Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը. «Շուրջ 20 տարի Ֆրանսիայի բժիշկները բուժել են Մանվել Գրիգորյանի շաքարային դիաբետը»։

Պաշտպանները ներկայացրին նաեւ Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկի պրոֆեսորի գրությունը դատարանին, որի մեջ նշված էր՝ Մանվել Գրիգորյանը բուժման կարիք ունի Ֆրանսիայում՝ անվերահսկելի դիաբետի, սրտային եւ շնչառական անբավարարության պատճառով։

  • Կիսվել: