երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արտահերթ դատական նիստ է հրավիրվել

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արտահերթ դատական նիստ է հրավիրվել

Այսօր՝ ժամը 18։00-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը, InfoPort.am-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել էր, և նա քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք:

  • Կիսվել: