ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ. հանձնաժողովի եզրակացությունը

Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ. հանձնաժողովի եզրակացությունը

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նիստի ժամանակ դատավորը կարդաց Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Ըստ այդմ` հանձնաժողովը եզրակացրել է, որ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։

Եզրակացության համաձայն՝ գեներալի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի ներկա լինի դատական նիստերին։ Դատարանը գրությամբ կդիմի «Նաիրի» բժշկական կենտրոն, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի գեներալի ներկայությունը։

Նշենք, որ այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում և չի ներկայանում արդեն 10-ից ավելի դատական նիստերի: 

Հիշեցնենք` գեներալ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

  • Կիսվել: