երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հինգ կանգառ վնասած անձի ինքնությունը պարզվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հինգ կանգառ վնասած անձի ինքնությունը պարզվել է

Օգոստոսի 31-ի գիշերը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հինգ կանգառ վնասած անձի ինքնությունը երեկ պարզվել է։ 

Երեկ ոստիկանության ծառայողները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան են այցելել, դիտել տարածքին կից շինությունների տեսախցիկները և պարզել կանգառները վնասած անձի ինքնությունը։

Տարածքի բնակիչների փոխանցմամբ՝ կանգառները վնասած անձը տղամարդ է, որն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ 

Թե որքան է գնահատվել հինգ կանգառներին հասցված վնասի չափը, ոստիկանությունից դեռևս չեն կարող հայտնել, սպասում են փորձաքննության ավարտին։ Դեպքի առթիվ ոստիկանությունում շարունակվում են նյութեր նախապատրաստվել։

  • Կիսվել: