Մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանը դարձյալ կմնա անազատության մեջ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր քննվում էր ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի միջնորդությունը չբավարարվեց:
Նշենք, որ Ենոքյանը մեղադրվումէ համակուրսեցուն սպանելու համար: Նա չի ընդունում մեղադրանքները: