երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փայլակ Ֆահրադյանին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում «Իրավական ուղի»-ն. նա այժմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ոստիկանությունում. Մելիքյան

Փայլակ Ֆահրադյանին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում «Իրավական ուղի»-ն. նա այժմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ոստիկանությունում. Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Նշենք, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է լրագրողի վրա՝ վնասելով նրա ձեռքը և համակարգիչը:

Մելիքյանը գրել է, որ տեղի ունեցածում առնվազն խուլիգանությունն ակնհայտ է։

«Փայլակին իրավաբանական աջակցություն է ցույց տալիս մեր իրավապաշտպան կազմակերպության՝ «Իրավական ուղու» փաստաբան, [նախկին] լրագրող Սոսե Չանդոյանը։ Հենց հիմա Փայլակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ոստիկանությունում»,- գրել է Մելիքյանը:

 

  • Կիսվել: