չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երեւանի դատախազ

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երեւանի դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:

Մասնավորապես.

20.05.1996 - 21.12.1998 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր,
21.12.1998 - 12.01.1999 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ,
12.01.1999 - 08.04.2003 թվականներին - Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական,
08.04.2003 - 30.11.2007 թվականներին - Երևան քաղաքի դատախազի օգնական,
30.11.2007 - 31.10.2013 թվականներին - Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,
31.10.2013 - 18.11.2022 թվականներին - Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

  • Կիսվել: