շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լիանա Հակոբյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Լիանա Հակոբյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում Լիանա Հակոբյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում։ 

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Հրաչ Այվազյանի ու Արտակ Զեյնալյանի օգտին որևէ պատգամավոր չի քվեարկել, իսկ Լիանա Հակոբյանի օգտին քվեարկել է 68 պատգամավոր։

ԱԺ-ում քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ աշխատանքները։

  • Կիսվել: