երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Լարված վիճակ՝ Արմավիրի մարզում․ երկու գյուղի բնակիչներ փակել են ճանապարհը

Լարված վիճակ՝ Արմավիրի մարզում․ երկու գյուղի բնակիչներ փակել են ճանապարհը

Բերքի իրացման խնդրի առաջ կանգնած Արմավիրի գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել ու պատկան մարմիններից պատասխան են պահանջում՝ ակնկալելով ստանալ հարցի պատասխանը, թե ով և ինչպես է հարցին լուծում տալու։

«Դեղձն ու մյուս մթերքները սպասել չեն կարող»,- Արմավիրի համայնքապետի հետ հանդիպմանն ասել են Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները։

Որ իրացման խնդիր կա, համյանքապետարանում տեղյակ են, վստահեցրել է համայնքապետն ու հավելել․ «Ջեզ թվում է դեղձ չե՞մ տեսել»։

Վարշամ Սարգսյանը տպավորություն է ստացել, որ այս ամենի հետևում քաղաքական ենթատեքստ կա։

«Իրենք փորձում են հասարակ մարդկանց, գյուղացուն, ում գործը գյուղատնտեսությունն է, օգտագործել քաղաքական մխտառ խաղերի մեջ»,- նշել է պաշտոնյան։

Համայնքապետի կարծիքի հետ անհամաձայն հողագործներն ասել են, որ բերքն էժան գներով՝ 100 դրամով, են մթերում։

Նրաց չի գոհացրել նաև Արմավիրի մարզպետի հավաստիացումը, թե բերքի պատշաճ իրացման հարցով բանակցություններ են վարում ու հարցը փորձում լուծել Էկոնոմիկայի նախարարի հետ։

Նման բանակցութունները, ասում են գյուղացիները, թե արդյունք չեն տալիս։

Այս պահին ճանապարհը շարունակում է փակ մնալ։


  • Կիսվել: