ԿԸՀ-ն ուսումնասիրել է նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը․ հայտարարություն
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ուսումնասիրել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը և անմիջապես կապ հաստատել նրա հետ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 4-ի նիստում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն որպես օպերատիվ լուծում պահանջող հարցը անմիջապես կապ է հաստատվել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ և ուշադրություն հրավիրելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին»:
Հիշեցնենք, որ «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել էր տեղեկություններին, թե մարզպետները հրավիրում են համայնքների ղեկավարներին և հրահանգում նրանց աշխատել «Այո»-ի շտաբի օգտին՝ հանրապետությունում Սահմանադրության հոդվածի փոփոխության առաջիկա հանրաքվեի շրջանակում։
Նախարարն ընդգծել էր, որ ոչ մի նման բան տեղի չի ունենում։ «Սակայն եթե կան նման փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել։ Ես բացառում եմ, որ «Այո»-ի շտաբի կողմից, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից մեկին կարող է նման հրահանգ տրվել։ Ես նաև հայտարարել եմ՝ թող համայնքի ոչ մի ներկայացուցիչ արջի ծառայություն չմատուցի իշխանություններին»,- ասելէրՊապիկյանը։
Նա հավելել էր, որ Հայաստանի քաղաքացուն տրվել է ապրիլի 5-ին ըստ խղճի քվեարկելու հնարավորություն, և հավելել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՍԴ փոփոխությունների շահառուներ են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/226845.html
© factor.am
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/226845.html
© factor.am