երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԿԸՀ-ի հայտարարությունը՝ հանրաքվեի անցկացման վերաբերյալ

ԿԸՀ-ի հայտարարությունը՝ հանրաքվեի անցկացման վերաբերյալ

Կորոնավիրուսի պատճառով երկրում մտցված արտակարգ դրության առնչությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»:

  • Կիսվել: