հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել

Կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել

Հունիսի 29-ին, ժամը 07.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասի շենքերից մեկի մոտ կրակոցների ձայն է լսվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ին Բանավան թաղամասի բնակիչներից մեկը նշված շենքի հարակից այգում որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 պարկուճ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 42-ամյա տղամարդը, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին:

Որսորդական հրացանը վերցվել է: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: