երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Կրակ է արձակվել թափառող շներին վախեցնելու նպատակով․ հրազենը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն

Կրակ է արձակվել թափառող շներին վախեցնելու նպատակով․ հրազենը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն

Ոստիկանության Շիրակի մարզի պարեկային ծառայության 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները փետրվարի 22-ի ժամը 08.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն: Նրանք նշված վայրից ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել 62-ամյա տղամարդու:

Նրա մոտ եղել է «Վեպռ» տիպի հրազեն, որի փամփշտատուփում կար 7,62 մմ տրամաչափի 4 փամփուշտ․ տեղեկացնում են ոստիկանությունից։ Տղամարդը հայտնել է, որ հրազենի համար ունի համապատասխան թույլտվություն: Նաև հայտնել է, որ կրակել էր թափառող շներին վախեցնելու նպատակով: 62-ամյա տղամարդը, կազմված փաստաթղթերը և հրազենը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:

  • Կիսվել: