Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչու՞մ են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել. Քոչարյան
Վաղը՝ 13:00-ին Կենտրոնի դատարանում կլինի իմ և Սերգեյի առաջին դատական նիստը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
՛՛Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչու՞մ են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել:
Դատը կլինի դռնբաց բոլորի համար՛՛,-նշել է նա: