հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կոմիտեն հաստատել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ գործունեության տարեկան ծրագիրը

Կոմիտեն հաստատել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ գործունեության տարեկան ծրագիրը

ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի դեկտեմբերի 10-ին կայացած 21-րդ նիստին մասնակցել է ԱՊՀ անդամ 8 երկիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, COVID-19-ի համավարակով և մասնակից պետությունների միջև օդային հաղորդակցության սահմանափակմամբ պայմանավորված` Ուզբեկստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի առաջարկով նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը:

ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստի մասնակիցներն անդրադարձել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ գործունեության զարգացմանն առնչվող խնդիրներին' հավանության արժանացնելով 2021 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը:

  • Կիսվել: