հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Խուլիգանություն՝ երեւանյան փաբերից մեկում. հարբած ծեծկռտուք են սարքել, կոտրել շշերը

Խուլիգանություն՝ երեւանյան փաբերից մեկում. հարբած ծեծկռտուք են սարքել, կոտրել շշերը

Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից մեկում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում շշով հարվածում է պատերին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ժամը 08.40-ին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և հիշյալ վայրից բաժին է տեղափոխել 3 երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք փաբում ալկոհոլի ազդեցության տակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ նրանցից մեկը կոտրել է փաբում եղած դատարկ շշերը:

Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: