հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խնդրում եմ ընդունել հրաժարականս. ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան

Խնդրում եմ ընդունել հրաժարականս. ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տալիս: Նա իր ֆեյսբուքյան  էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։

Սանձասերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները։

Սակայն հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։

Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք և զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։

Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։

Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները,

Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաև ռազմադաշտում։ Խնդրում եմ ընդունել հրաժարականս»։

 

  • Կիսվել: