Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 5-ին, ժամը 13.40-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1986 թ. ծնված Ալբերտ Շ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: