հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խափանման միջոց կալանքը փոխելու պարագայում կալանավորները կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը․ Ռուստամ Բադասյան

Խափանման միջոց կալանքը փոխելու պարագայում կալանավորները կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը․ Ռուստամ Բադասյան

Խափանման միջոց կալանքը փոխելու պարագայում կալանավորները կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նախարարությունում չի քննարկվում կալանավորներին առաջնագիծ ուղարկելու հարցը, եթե վերջիններս նման ցանկություն հայտնեն:

«Դա ավելի շատ գլխավոր դատախազության տիրույթում է, որովհետեւ կալանքի փոփոխության միջնորդություն պետք է լինի, դատարանում քննվի: Մենք այդ առումով հստակ տեղեկություններ չունենք, բայց որոշակի պրոցեսներ կան»,-ասաց նա:

Բադասյանը նաև ընդգծեց, որ իրենց կողմ են ցանկացած անձի ազնիվ մղմանը, եթե դա արդյունավետ կլինի հայրենիքի պաշտպանությանը: «Ցանկացած անձի դեպքում կողմ ենք բնականաբար»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: