չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները պետք է հերքի ԱԺ ամբիոնից. Մակինյան

Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները պետք է հերքի ԱԺ ամբիոնից. Մակինյան

ԱԺ պատգամավոր, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ Խաչատուր Սուքիասյանը պետք է ԱԺ ամբիոնից հերքի այն տեղեկությունները, որոնք նա արել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա նշեց, որ այդ նպատակով դիմել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Փաստաբանը, մասնավորապես, ասաց. ՛՛Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները պետք է հերքի հենց այն վայրից, որտեղ արել է, այն է՝ ԱԺ ամբիոնից։ Ընդհանրապես, մենք այսօրվանից հայտարարում ենք ստի դեմ պայքարելու օր, որևիցե զրպարտություն հենց այնպես չի անցնելու։ Սերժ Սարգսյանը նմանատիպ հայտարարությունների համար 24 ժամ էր տվել Խաչատուր Սուքիասյանին, որն այդպես էլ չկարողացավ բերել համապատասխան ապացույցներ՛՛:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոնավոր դոլարներ է «կրվել»՝ պնդելով, թե դա արվել է զենք գնելու, զինվորների, կրթության ու առողջապահության ոլորտների հաշվին։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: