կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները փետրվարի 20-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 53-ամյա Արմեն Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 469-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

  • Կիսվել: