երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման իրավունքը. ՄԻՊ

Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման իրավունքը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ: ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է.
 
«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։
Թող այս Նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
 
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Անհրաժեշտ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»,- նշել է Պաշտպանը։

  • Կիսվել: