ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով կմեկնի Իրան

Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով կմեկնի Իրան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը և Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին  կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքէջից: 

Այցի ընթացքում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը։

  • Կիսվել: