կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կառավարությունը կոնկրետ գործողություններ է իրականացնում. Աղաջանյանը՝ Ամուլսարի հարցի շուրջ

Կառավարությունը կոնկրետ գործողություններ է իրականացնում. Աղաջանյանը՝ Ամուլսարի հարցի շուրջ

Այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Ամուլսարի համար պայքարողները դժգոհում են, որ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի համար ընթացող վերջին զարգացումներին չի արձագանքում, ասաց, որ Ամուլսարի հետ կապված մի քանի գործընթաց կա տարբեր մարմիններում, մասնավորապես՝ քննչական մարմիններում, գործեր են քննվել դեռևս 2019 թվականից մինչ օրս, և դրանով է պայմանավորված Կառավարության կողմից որոշումների կայացման զգուշավորությունը, քանի որ ցանկացած որոշումը կարող է իրավական հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական թիմի համար, այլև՝ ՀՀ միջազգային համատեքստում։

Աղաջանյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Որոշումների կայացման փուլում ենք, ունեցել ենք խորհրդատվություն տվյալ թեմայի վերաբերյալ: Այս հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավաստիացնում եմ, որ կառավարությունը կոնկրետ գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև իրավական դաշտը կարգավորելու համար։

Գիտեք, որ Տեսչական մարմինների համակարգման գրասենյակն օրենքների փաթեթ է ներկայացրել ԱԺ, որով բավական մեծ կարգավորումներ են առաջարկվում կոնկրետ ընդերքի ոլորտին վերաբերող, որը տեսչական մարմիններին կտա հստակ հիմքեր՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու՝ կոնկրետ իրավիճակներից ելնելով, որի հնարավորությունը ներկայիս գործող օրենսդրությամբ տեսչական մարմինները չունեն՛՛:

Աղաջանյանը նշեց, որ կոնկրետ գործողություններ է իրականացնում նաեւ Շրջակա միջավայրի նախարարությունը, եւ շուտով որոշ բաներ հանրությանը կներկայացվեն:

  • Կիսվել: