Կառավարության մոտից բերման է ենթարկվել 6 անձ․ Ոստիկանություն
Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ կառավարության առջևից բերման է ենթարկվել 6 անձ։ Այս մասին InfoPort-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կկազմվի ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության մոտ ակցիա էին իրականացնու մ ռեստորանային ոլորտի աշխատակիցները՝պահանջելով թույլ տալ իրենց աշխատել: Իրավապահները մի քանի անգամ ակցիայի մասնակիցներին զգուշացրեցին սոցիալական հեռավորության պահպանել, ինչից հետո բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու, այդ թվում նաև դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին: